ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը միացել է ազգային հավաքականին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սկոպյեում միացել է մեր ընտրանուն: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Տեսեք՝ ով է միացել ազգային հավաքականին Սկոպյեում»,- գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հրապարակելով Մխիթարյանի մարզումային լուսանկարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular