ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանը ձևավորեց հանձնաժողովները․ իշխանությունը խութեր է պատրաստել ընդդիմության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում գրեթե ձևավորվել են հանձնաժողովները։ Առայժմ միայն երկու հանձնաժողովներ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում են, որ նախագահի տեղակալներ չեն ընտրել, նիստերը կկայանան այսօր։ Իշխանությունը իր առավել ագրեսիվ և կռվարար անդամներին գործուղել է ընդդիմադիր նախագահներ ունեցող կամ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցեր քննարկող հանձնաժողովներ, վստահ լինելով, որ միայն «դեբոշներ» սարքելով կկարողանա խափանել ընդդիմության նախաձեռնությունները։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, օրինակ, փոխնախագահ է ընտրվել ԱԺ-ում վերջին մարտերի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Վաղարշակ Հակոբյանը։ Հանձնաժողովի նախագահը, հիշեցնենք, նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանն է։ Տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագահը Վահե Հակոբյանն է, իսկ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում այդ հանձնաժողովի նախագահն էր։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Պատիվ ունեմ« դաշինքից նախագահ Թագուհի Թովմասյանի տեղակալ է դարձել Ռուստամ Բաքոյանը, ով ևս ակտիվորեն մասնակցում էր օգոստոսի վերջին ԱԺ-ում տեղի ունեցած «ճակատամարտերին»։

Իսկ հիմնական կռվարարներին՝ «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանին, «Ուսապարկ» Վահագն Ալեքսանյանին իշխանությունը գործուղել է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով, որտեղ նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, իսկ տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս հանձնաժողովն է լինելու ամենակարևորը, քանի որ այն նաև քննելու է 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Ընդհանրապես իշխանությունը ամեն հանձնաժողովում աշխատող և ոլորտներից փոքրիշատե տեղյակ պատգամավորների հետ գործուղել է նաև այնպիսիներին, որոնց միակ բանուգործը լինելու է ընդդիմությանը սադրելը, նրանց աշխատանքը արգելափակելը։

Սարգիս Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular