ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումներ են․ ինչո՞ւ է ակտիվացել ռուսական կողմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին օրերին Արցախի շուրջ զարգացումները ակտիվացել են, ՌԴ իշխանություններն աննախադեպ ակտիվություն են դրսևորում, ինչը որոշակի մտահոգություն է առաջացնում։ Նախօրեին Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։
 
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Հայկական իշխանական լրատվամիջոցները և պաշտոնական աղբյուրները ուշ երեկոյան տեղադրված հաղորդագրությանն անդրադարձան միայն օգոստոսի 28-ի առավոտյան, թերևս, վերջին ճշգրտումներն անելով կառավարության լրատվականի հետ։ Օրեր առաջ Մոսկվա էին «հրավիրել» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, իսկ այսօր մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի առաջին աշխատանքային այցը․․․ և կրկին Մոսկվա։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանի կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
 
«Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»,- նշված է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։
 
Փոխարենը Բաքու է մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը, ով երեկ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Ռուսաստանից բացի ակնհայտ ակտիվություն են դրսևորում նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրները, որոնց դուր չի կարող գալ ՌԴ ակտիվացումն և ազդեցության աճը տարածաշրջանում։ Ըստ ամենայնի, Արցախի շուրջ ինչ-որ նոր դավադրություն է նյութվում, որի մասին հայ հանրությունը լավագույն դեպքում կտեղեկանա պոստ-ֆակտում։
 
Նարեկ Ասլանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular