ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն չի կատարում Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության պարտավորությունները. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն չի կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Ըստ Միրզոյանի, Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

 

«Տարածաշրջանում կայունությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության: Այնուամենայնիվ, տարածաշրջանում բավականին լարված իրավիճակը դեռ մնում է, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ուզում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում 2020 թ.–ի նոյեմբերի 9 –ի եռակողմ հայտարարությունը` ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ », - ասել է Միրզոյանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանն այս տարվա մայիսի 12 -ից, խախտելով միջազգային իրավունքը, դիմում է բացահայտ սադրիչ քայլերի, որոնք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միրզոյանը նշել է, որ Բաքվի գործողություններն ուղեկցվում են իշխանությունների հայատյաց ու այլատյաց հռետորաբանությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է հատկապես Բաքվի կողմից հայ ռազմագերիների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց վերադարձնելուց հրաժարվելը, ինչը նախատեսված է նաև եռակողմ հայտարարությամբ։

Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular