ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը քողարկում է Թուրքիայի իրական քաղաքականությունն ու նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե Թուրքիան պատրաստակամ է այդ հարցում: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե Էրդողանի մոտեցումներում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում արդյո՞ք փոփոխություններ նկատելի են թուրքագետը պատասխանել է․ «Այս հայտարարության մեջ ոչ մի նորություն չկա: Նմանատիպ հայտարարություններով Էրդողանն ուղղակի է հանդես գալիս, դրանք ուղղակի խոսքեր են, որոնք քողարկում են Թուրքիայի իրական քաղաքականությունն ու նպատակը Հայաստանի հանդեպ, որը հիմնվում է նախապայմանների վրա: Այն երեք նախապայմանները, որ Թուրքիան արդեն տասնամյակներ է դնում է Հայաստանի առաջ, անփոփոխ են մնացել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը հետապնդելուց և հայտարարի, որ վերահաստատում է Կարսի պայմանագիրը, որը մեր հասարակությունն ընկալում է որպես անարդարացի փաստաթուղթ: Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հրաժարվում է իր այդ նախապայմաններից, պետք է իրական քայլեր լինեն նրանց կողմից, որ մենք հավատանք, որ իսկապես նրանք շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու»։

Հարցին, թե այդ ասուլիսի ժամանակ արդյո՞ք կային նախապայմաններ Ռուբեն Սաֆրաստյանը ասել է․ «Այո՛, Թուրքիայի նախագահը քողարկված ձևով, բայց խոսում էր այդ նախապայմանների մասին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular