ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները վնասում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին, իսկ իշխանությունը չի արձագանքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանցիները շարունակում են նյութական և հոգեբանական վնասներ հասցնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, իսկ Հայաստանի իշխանություններն ասես քնած են էշի ականջում։ ՀՀ միակ արդյունավետ աշխատող պաշտոնյան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու դեպք է ներկայացրել վերջին օրերին։ Ըստ ՄԻՊ-ի՝ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։
 
«Ահազանգերը նաև այն մասին են նաև, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում»,- նշել է Թաթոյանը և հավելել, թե կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:
 
Մեկ ալ դեպք էլ, ըստ Թաթոյանի, տեղի է ունեցել դեռ օգոստոսի 16-ին։ 8 միլիոն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձել։ Դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել։ Տուժածները պաշտպանին տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին:
 
Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս, սակայն առայժմ ոչ ոք չի փոխհատուցել նրանց կորուստները։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը հստակ խնդիր է դրել իր առջև՝ ահաբեկել հայ գյուղացիներին, դժոխքի վերածել նրանց կյանքը, ստիպել, որ հեռանան։ Մինչդեռ խրոխտ հայտարարություններով աչքի ընկնող բարձրաստիճան պաշտոնյաները մատը մատին չեն տալիս ադրբեջանցու հետ դեմ-հանդիման մնացած մարդկանց կյանքը թեթևացնելու, նրանց անվտանգությունն ապահովելու համար։
 
Դավիթ Լալայան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular