ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատիժ՝ ըստ «Քաղաքացիական պայմանագրի»․ Ղազինյանին չընտրեցին շշի պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանական պատգամավորները երեկ դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Ընդդիմադիր խմբակցությունը Ղազինյանին էր առաջադրել պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության չորս պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Հանձնաժողովում, որին առաջիկայում վիճակված է քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները, փոխնախագահի հարցի քննարկումը տևել է մեկուկես ժամ, իշխանական պատգամավորներին ամենաշատը հուզող հարցն էլ օգոստոսի 25-ի միջադեպն էր։ Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Ղազինյանը պլաստիկե շիշ է նետել ԱԺ այն հատվածի ուղղությամբ, որտեղ նստած էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները։ 

Թեև Արթուր Ղազինյանը պարաբանեց, թե ինչու է շիշը նետել այդ ուղղությամբ, իշխանականները հայտարարեցին, թե բավարարված չեն նրա պատասխաններով, դեմ են քվեարկելու։ Փաստացի, այս քայլով հանձնաժողովը ցանկացավ իր կարճ խելքով պատժել Արթուր Ղազինյանին՝ վարչապետի ուղղությամբ շիշ նետելու համար։ Հանձնաժողովի նիստին, ի դեպ, չէր մասնակցում շշերի գծով «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր «փորձագետը»՝ «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը։ Ընդդիմությունը 5-օրյա ժամկետում նույն պաշտոնում պետք է նոր թեկնածու առաջադրի։ Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է։ Դարձյալ Ղազինյանի՞ն, թե՞ այլ պատգամավորի կառաջադրեն, դեռ հայտնի չէ։ Ում էլ առաջադրեն, նույն մոտեցումներն է ունենալու պատերազմի և դրա հանգամանքների վերաբերյալ։

Արմեն Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular