ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Անկախության տոնն առանց Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության տոնը կնշվի առանց Հայաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցության։ Ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՛ոչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանը չեն մեկնելու Արցախ։ Նիկոլ Փաշինյանը հատուկ Ստեփանակերտ չմեկնելու համար արձակուրդ է մեկնում, որն անցկացնելու է Սոչիում։ Եթե Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի չմասնակցելը դեռ ինչ-որ կերպ բացատրելի է, նրանք պատերազմում Արցախի ահռելի մասը Ադրբեջանին նվիրելուց հետո երես չունեն Ստեփանակերտում երևալու, իսկ արցախցիները բազում հարցեր կարող են տալ, ապա Արմեն Սարգսյանի պարագայում իսկապես տարօրինակ է։

Արցախում սեպտեմբերի 1-ին խորհրդարանի հատուկ նիստ է գումարվելու, տոնակատարություններն էլ չափազանց զուսպ կլինեն՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Հայաստանից, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական պատվիրակություն կմեկնի՝ ԱԺ փոխնախագահներից մեկի գլխավորությամբ։ Թերևս, ՀՀ բարձրագույն իշխանության համար առանձնապես ցավալի չի լինի, որ արցախցիներն իրենց կարծիքն ու «ողջույնները» փոխանցեն, օրինակ, Ռուբեն Ռուբինյանին։ Արցախ չմեկնելու համար մի կարևոր հանգամանք էլ կա։ Հունվարին ԱԳ նախարար Արա Այվազյանի այցը ծանր ընդունվեց Ադրեջանի կողմից, Հայաստանի իշխանություններին մեղադրեցին սադրանքի մեջ։ Նիկոլ Փաշինյանը, միգուցե, չի ցանկանում զայրացնել իր «կիրթ» գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին։

Վարդան Թովմասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular