ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Վրաստանի հետ պաշտոնական միջպետական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գործնականում հարաբերություններ չունենք: Դրանք, ըստ էության, խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ: Մենք մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել վերականգնելու դրանք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Լավրովն ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ ելույթ ունենալիս:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Մոսկվան և Թբիլիսին համընդհանուր շահերի ոլորտներ ունեն, իսկ ինքն անձամբ շատ է սիրում այդ երկիրը:

«Մենք, իհարկե, ընդհանուր առևտուր ունենք: Ի դեպ, ոչ փոքր ծավալի, մենք Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն ենք: Կա զբոսաշրջիկների հոսք, մեր մարդիկ սիրում են այցելել Վրաստան, իսկ ես ինքս շատ եմ սիրում այդ երկիրը»,- հավելել է Լավրովը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular