ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատգամավորներից 34-ը զինվորական ծառայություն չեն անցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են, սակայն չնշեց, թե այդ դեպքում նրանք, ովքեր խուսափել են ծառայությունից դավաճան համարվո՞ւմ են թե՞ ոչ։

1or.am կայքը, ուսումնասիրելով 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կենսագրությունը, պարզել է, որ ԱԺ 71 տղամարդ պատգամավորներից 34-ը զինվորական ծառայություն չեն անցել։ Այսպիսով, ըստ parliament.am կայքի, ԱԺ անցած քաղաքական մեծամասնության՝ 71-հոգանոց «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության պատգամավորներից 46-ը տղամարդ է, որից 21-ը չի ծառայել։ Նրանք են` Աղազարյան Հովիկ Հովսեփի, Աղաջանյան Էդուարդ Արթուրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Բաքոյան Ռուստամ Զուրբայի (2004թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, նույն թվականին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով), Թևոնյան Սեդրակ Ռազմիկի, Թորոսյան Շիրակ Արտեմի, Թունյան Բաբկեն Էդիկի, Խանդանյան Սարգիս Հայկի, Խաչատրյան Արմեն Էդմոնդի (2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը),  Խաչատրյան Վիգեն Սուրենի,  Կոնջորյան Հայկ Արսենի, Հակոբյան Վաղարշակ Սոսի, Հասանով Կնյազ Համիդի, Մկրտչյան Արեն Միքայելի, Մովսիսյան Սերգեյ Լևիկի, Պապոյան Գևորգ Հարությունի, Սանդիկով Ալեքսեյ Իվանի (ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության սպա /պահեստազորի ավագ լեյտենանտ/, 2009-2014թթ.` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ), Սուքիասյան Խաչատուր Ալբերտի, Վարդանյան Վլադիմիր Դավիթի, Քոչարյան Անդրանիկ Գրիգորի:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 20-տղամարդ պատգամավորից 10-ը չի ծառայել բանակում՝ Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Ավետիսյան Թադևոս Էդիկի, Գևորգյան Արմեն Անդրանիկի, Խաչատրյան Արթուր Լևոնի, Ղազինյան Արթուր Գագիկի, Մինասյան Արծվիկ Գարեգինի, Վարդևանյան Արամ Պողոսի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Թևանյան Անդրանիկ Նորիկի, Չարչյան Արմեն Գերասիմի (1990-1995թթ. ռազմաբժշկական ծառայություն է իրականացրել Արցախում):

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 7 պատգամավոր, որից 5-ը տղամարդ է։ Նրանցից բանակում չի ծառայել 3-ը՝ Զաքարյան Իշխան Սերժիկի, Մարգարյան Տարոն Անդրանիկի, Մամիջանյան Հայկ Ռուբենի: Գուցե՞ անհրաժեշտ է, որ ԱԺ-ն օրենք ընդունի, որ զինծառայություն չանցած քաղաքացիները ոչ միայն չպետք է կարևորագույն բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնեն այլ նաև չպետք է լինեն պատգամավորներ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular