ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:

«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` հավաքականի մոտ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է դեռևս նախորդ Ազգերի լիգայից: «Տղաները սկսել են հավատալ իրենք իրենց և բարձրացել է խաղամակարդակը: Հույս ունեմ, որ մյուս խաղերում ևս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վրա կվերցնեն այս պատասխանատվությունը»,-ասաց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular