ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Վերջինս ընդգծեց, որ այսօր լրացուցիչ միջնորդություն է ներկայացվել, իսկ նույնաբովանդակ միջնորդություն դատարանին ներկայացվել է դեռևս օգոստոսի 24-ին:

«Այսօր լրացուցիչ միջնորդություն եմ ներկայացրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, և նրա մոտ փաստացի ախտորոշված հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետը, որն ունի ծանր ձև, անհամատեղելի է կալանքի հետ: Անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, թե կանխատեսում չունի՝ դատարանը երբ նիստ կհրավիրի, ժամկետի առումով օրենսդրությունում բաց կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular