ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնա­լով ավե­լի ու ավե­լի են դո­ղում իրենց անվ­տան­գու­թյան հա­մար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը:

Ի դեպ, երեկ էլ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի՝ Արցախ մեկնած ՔՊ-ական 6 հոգանոց պատվիրակությանը ուղեկցել է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ: Փաստացի, իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դողում իրենց անվտանգության համար, և պետբյուջեի հաշվին համապատասխան միջոցառումներ են իրականացվում ոչ միայն հատուկ պահպանվող անձանց, այլև իշխանական ուժի այլ ներկայացուցիչների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular