ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են Արցախում դիմավորել ընդդիմությանն ու իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախն այսօր նշում է Հանրապետության օրը, որին Հայաստանից մասնակցում է խորհրդարանական պատվիրակություն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը չեն բարեհաճել Ստեփանակերտ՝ մասնակցելու խորհրդարանի հատուկ նիստին և նախատեսված միջոցառումներին։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրանքներ հղելով ոչ միայն Հայաստանի բարձրագույն իշխանությանը, այլև Արցախի իշխանություններին, որոնք ամեն ինչ արել են ընդդիմության ձայնն այսօր խլացնելու, Ռուբինյանի և նրա կուսակիցների տրամադրությունը չփչացնելու համար։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակիցները նշել են, որ առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի:

«Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի ԱԺ պատգամավորները, ի դեպ, առանձին խմբերով են մեկնել Արցախ։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին բավական ջերմ են ընդունել, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները Արցախ են մեկնել մեծ թիկնազորի ուղեկցությամբ, Ստեփանակերտում էլ ամեն կերպ փորձում են հեռու պահել նրանց արցախցիների հետ շփվելու հնարավորությունից։ Այլապես Արցախի բնակիչները կփոխանցեին իրենց «ողջույնները» և կասեին, թե ինչ են մտածում Նիկոլ Փաշինյանի վարչակազմի մասին։

Կարեն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular