ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան,
Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան,
Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։
Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս:

Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։ Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։ Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը:

Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։
Պայքարը շարունակվում է։
Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է։
 
May be an image of 5 people and people standing
 
May be an image of outdoors and monument
 
May be an image of 1 person
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular