ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները ռազմական գործողություն կսկսեն Փանջշերում. «Ալ Ջազիրա»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբանը» որոշել Է ռազմական գործողություն սկսել Փանջշերում Դիմադրության ճակատի ուժերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Al-Jazeera հեռուստաալիքը:

Դա տեղի Է ունեցել նրանց առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո, ճշտվում Է նյութի մեջ՝ վկայակոչելով շարժման աղբյուրը: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակում են անցկացրել և գրավել բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Փանջշերը:

Ավելի վաղ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նոր իշխանություններն ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular