ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինեմատոգրաֆիայում ներդրման համար Ռոբերտո Բենինին «Ոսկե առյուծ» մրցանակ է ստացել

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալացի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինիին Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնի բացման ընթացքում «Սուրբ Մարկի ոսկե առյուծ» մրցանակ են հանձնել համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։  

Արարողության հանդիսատեսին ցուցադրվել են արտիստի գլխավոր աշխատանքներից ընտրված հատվածներ։

«Ես լի եմ հույզերով, շնորհակալության զգացմամբ ու սիրով։ Շատ ռեժիսորներ ինձ ընտրել են իրենց պատմությունների համար, եւ այդ պատմություններ ընդհանուր են դարձել»,- մրցանակը ստանալիս նշել է 68-ամյա Բենինին։ Կինեմատոգրաֆիստը նաեւ երախտագիտություն է հայտնել բոլոր ռեժիսորներին, որոնց հետ բախտ է վիճակվել համագործակցել։ Նրանց շարքում են Ֆեդերիկո Ֆելինին, Բերնարդո Բերտոլուչին, Ջիմ Ջարմուշը եւ այլք։ Բենինին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կնոջը՝ դերասանուհի Նիկոլետա Բրասկիին։

Ռոբերտո Բենինին ծնվել է 1952թ․-ի հոկտեմբերի 27-ին։ Նա կարիերայի ընթացքում դերեր է կատարել ավելի քան 30 ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում են Բերտոլուչիի «Լուսինը», Ջարմուշի «Սուրճ եւ ծխախոտ» եւ «Օրենքից դուրս», Ֆելինիի «Լուսնի ձայնը», Մաթեո Գարոնեի «Պինոկիոն» եւ այլ ժապավեններ։ Բենինին նաեւ մի քանի ֆիլմ է նկարահանել, որոնք արժանանցել են լսարանի եւ կինոքննադատների բարձր գնահատականներին։ Բենինիի «Կյանքը հիասքանչ է» մելոդրաման 1997թ․-ին երեք «Օսկարի» է արժանացել։ Բենինին Իտալիայում համարվում է մեր ժամանակների առաջատար կինեմատոգրաֆիստներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular