ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն պատրաստ է սահմանագծման և սահմանազատման. սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ Հայաստանի որդեգրած քաղաքականությանը։

«Մենք այդ մասին բաց հայտարարել ենք։ Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը արագ լուծենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular