ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն չի մասնակցի Ադրբեջանի դեմ խաղին

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ադրբեջանի դեմ կայանալիք խաղին:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ռոնալդուն լքել է հավաքականի ճամբարը և կմեկնի Մանչեսթեր:

Սեպտեմբերի 1-ին Իռլանդիայի դեմ խաղում Ռոնալդուն երկրորդ գոլը հեղինակելուց հետո գոլը տոնելու ընթացքում հանել էր մարզաշապիկը, ինչի հետևանքով դեղին քարտ էր ստացել: Ռոնալդուն որակազրկվել է և չի կարողանա մասնակցել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 7-ին կայանալիք խաղին:

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի ընտրանու հետ, որին նույնպես Ռոնալդուն չի մասնակցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular