ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջադրվելու եմ, ունենք նաեւ որոշում, թե, որ ուժով եմ առաջադրվելու. Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը փակագծեր է բացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները, ինչը գործող քաղաքապետ, 44-օրյա պատերազմի ընթացքում ահռելի թիկունքային աշխատանքներ կատարած Գեւորգ Փարսյանի գնահատմամբ արդեն իսկ միտումնավոր խախտում է: Մասնավորապես «Իրավունքի» հետ զրույցում քաղաքապետը փաստեց.

-Կապանում «Ընտրական օրենսգրքի» համաձայն պետք է ավագանինների լիազորությունների ավարտից հետո` երեքշաբաթյան ժամկետում որոշում կայացվեր արտահերթ ընտրություններ անցկացնլու մասին: Որից հետո  ԿԸՀ-ն պետք է որոշեր արտահերթ  ընտրությունների անցկացման օրը, բայց կառավարությունը առաջնորդվեց ՏԻՄ օրենքով: Ըստ այդմ 20-օրյա ժամկետում որոշում կայացվեց հերթական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որը իմ գնահատմամբ իրավական առումով խախտում է: Այսինքն Կառավարությունը պետք է առաջնորդվեր «Ընտրական օրենսգրքով», այլ ոչ թե ՏԻՄ օրենքով, քանի «Ընտրական օրենսգիրքը» շատ ավելի բարձրագույն իրավական ուժ ունի, քան  ՏԻՄ օրենքը:

-Այստեղ միտում տեսնո՞ւմ եք պարոն Փարսյան:

-Իհարկե տեսնում եմ, արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեին հոկտեմբերի 17, բացի այդ էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեւում է տասնհինգ օր: Իսկ ահա հերթական ընտրությունների քարոզարշավը տեւում է 25 օր: Այսինքն Կառավարությունը միտումնավոր որոշում է կայացրել հերթական ընտրություններ անցկացնելու, որպեսզի երկարատեւ քարոզարշավի ընթացքում իրենց ցանկալի արդյունքները գրանցեն:

-Պարոն Փարսյան, Դուք ինքներդ առաջադրվելո՞ւ եք եւ, եթե այո, ապա ո՞ր ուժով:

-Առաջադրվելու եմ, ունենք նաեւ որոշում, թե, որ ուժով եմ առաջադրվելու, բայց դրա վերաբերյալ կխոսեմ առաջիկայում:

Մեր առաջնահերթ խնդիրը եղել է եւ մնալու է անվտանգության հարցը: Կան իհարկե նաեւ այլ բազմաբնույթ եւ բազմազան խնդիրներ, որոնց ինչպես մինչ այս պահը, այնպես էլ հետագայում հատ առ հատ անդրադառնալու ենք:

-Պարոն Փարսյան, օգտվելով առիթից կխնդրեինք նաեւ անդրադառնալ օրեր առաջ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհատվածին: Ի՞նչ իրավիճակ է այդ հատվածում:

-Ճանապարհը բացելուց հետո որեւիցէ խնդիր չի արձանագրվել, մեր սահմանապահները եւ ռուս խաղաղապահները երաշխավորում են ճանապարհի անվտանգ երեւեկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular