ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դավադրություն Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է «բարդ, զգայուն և ցավոտ» հարցերի լուծումը փաթաթել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վզին։ Չկարողանալով դիմագրավել Ադրեջանի նկրտումներին՝ փաշինյանական իշխանությունը նոր խարդավանք է մտածել՝ ինչպես սղացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ դրանք հերթական անգամ ներկայացնելով որպես հայանպաստ քայլ։ Պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանն ամիսներ շարունակում պնդում է սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, ընդ որում Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին։

Մայիսից ադրբեջանական մեծ զորախումբը տեղակայվել է Հայաստանի տարածքում և հրաժարվում է հեռանալ, իսկ իշխանությունները չեն համարձակում դուրս հրավիրել ոսոխին։ Բնականաբար, սահմանագծման և սահմանազատման գործընթացը լուրջ փորձություն է դառնալու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, չեն բացառվում բողոքի նոր և լայնածավալ գործողությունները, և դրանք կանխելու համար առաջին գիծ է նետվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս երեկ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, բայց Ադրբեջանն է խափանում գործընթացը։

«Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»,- նշել է Գրիգորյանը:

Սահմանազատումից և սահմանագծումից իբր հրաժարվելու մեղքն Ադրբեջանի վրա գցելով՝ իշխանությունները հանրությանը փորձում են համոզել, թե այդ գործընթացը բխում է Հայաստանի շահերից, մինչդեռ յուրաքանչյուր ողջամիտ մարդու էլ հասկանալի է, թե դա ինչ լուրջ հարված է ՀՀ ինքնիշխանությանը։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները սինխրոն են գործում Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Արեն Եղիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular