ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորավարժություններ. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումն այսօր կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

«Սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ զորավարժությունն անցկացվում է հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն։

Նշենք, որ «Զապադ-2021» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը: Կստուգվի միութենական պետության պաշտպանության համար երկու երկրների զինված ուժերի պատրաստակամությունը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular