ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նոր հայ պաշտոնյա է նշանակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նշանակված նոր պաշտոնյան հայ երիտասարդ է։

ԵԱՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը։ Հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Մինչ այս նշանակումը` 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը, եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի օգնականը:

Իսկ մինչ այդ Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսական ապահովագրությամբ։ Եղել է «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը ՀՀ -ում» ծրագրի ղեկավարը, ապա` Գյուղատնտեսության ապահովագրության ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալը։

2013-2015 թվականներին նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ «ՌուսՀիդրոյո» Միջազգային էներգետիկ կորպորացիայում:

Նարեկ Հովակիմյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 18 -ին Երևանում։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2018 թվականին ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել Չեխիայի Մասարիկի համալսարանում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular