ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաբուլի օդանավակայանը կկարողանա առաջիկա օրերին քաղաքացիական չվերթներ ընդունել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին Մուբարաք Ալ-Հայարին։

«Մասնագետների խումբը պատրաստել է օդանավակայանը չվերթներ ընդունելու համար և մոտ ժամանակներս կպատրաստեն քաղաքացիական չվերթներ ընդունելու համար»,- մեջբերում է Ալ-Հայարին հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ արդեն երկու չվերթ է գործարկվել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular