ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առուշ Առուշանյանը վտանգ է Հայաստանի Հանրապետության այօրվա քաղաքական իշխանության համար. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Երևանում կայացավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով հանդես եկող նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացնում էին համայնքից հավաքված 9 հազարից ավել ստորագրությունները, ձերբակալման պատճառները և դատական ընթացքը:

ArmDaily.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, ով ևս մասնակցում էր ասուլիսին, ասաց, ոռ ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին և Սյունիքի մյուս համայնքապետերին կալանավորելուն, ապա դա բացատրվում է իշխնության ամբողջական զավթումով:

«Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին և Սյունիքի մյուս համայնքապետերին կալանավորելուն՝ ես այստեղ տեսնում եմ իշխանության ամբողջական զավթում: Այս իշխանությունները լրիվ յուրացրել են թուրքական իշխանության գործողությունների տրամաբանությունը: Այնտեղ էլ փորձ է արվում բոլոր տեսակի ընդդիմադիր պաշտոնյաներից ազատվել և ազատվում են ամենաանօրինական ճանապարհներով ու անունն էլ դնում են ժողովրդավարություն՝ Էրդողանի մասին է խոսքը՝ իրականում դա դասական պոպուլիզմ է: Նույն բանը Հայաստանում է տեղի ունենում: Անում են՝ ինչ ուզում են, անունը դնում են՝ վայ, տեսեք, մենք ժողովրդավար ենք, մենք սիրում ենք ժողովրդին, ասում են ինչ-որ հիմար, մակերեսային արտահայտություններ, մարդկանց խաբում են քաղցր-մաղցր արտահայտություններով և այդպես իշխանությունը պահում են: Առուշ Առուշանյանը վտանգ է Հայաստանի Հանրապետության այօրվա քաղաքական իշխանության համար»,-նշեց Հոխիկյանը:

Նա շեշտեց, որ Առուշ Առուշանյանն իր գործունեությամբ նախևառաջ կեղտոտված մարդ չի, Սյունիքում՝ ավելի կոնկրետ Գորիսում շատ մեծ հեղինակություն է վայելում և ՀՀ այսօրվա իշխանության համար վտանգ է սպառնում՝ որպես քաղաքական գործիչ:

«Հետևաբար, եղել է հրահանգ Առուշ Առուշանյանից ազատվել մինչև հոկտեմբերի 17-ը, նրան պահել կալանքի տակ, հետո արդեն հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ընտրություն, ընտրությունների արդյունքներով իրենք իրենց պլանավորմամբ հաջողության կհասնեն, Գորիսի քաղաքապետ կընտրեն իրենց նշանակած մանկլավիկներից մեկին և վերջ՝ իրենք դրանով հարցը լուծած են համարելու ու Առուշ Առուշանյանի՝ այսպես ասած գլխացավանքից էլ կպրծնեն»,-ասաց մեդիափորձագետը:

Նա հույս հայտնեց, որ Առուշանյանը կվերընտրվի, սյունեցիները կապացուցեն, որ այդ տեսակը չեն: Հոխիկյանը նշում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես ընդհանուր հանրության շրջանում, այնպես էլ Սյունիքում արդեն շատ մեծ հիասթափություն կա գործող իշխանություններից և մարդիկ հասկանում են, որ իրենք խաբվել են:

«Կարծում եմ Գորիսում նույնը կլինի: Մարդիկ, հասկանալով, որ իրենք խաբվել են, այս անգամ գոնե նույն սխալը թույլ չեն տա և կընտրեն Առուշ Առուշանյանին»,-ասաց Հոխիկյանը:

Նա հավելեց, որ եթե Առուշանյանը չընտրվի, ապա ՏԻՄ ընտրություններից հետո նրան բաց կթողնեն, սակայն նա չբացառեց, որ Առուշանյանի վրա կարող են փորձել ճնշումներ գործադրել՝ ընտրություններին չմասնակցելու համար:

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular