ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ոչ մի դրական ազդակ էլ չի ուղարկել Հայաստանին. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ թուրքական իշխանությունները ոչ մի հրապարակային ազդանշան չեն ուղարկել Հայաստան և հանդես չեն եկել հայտարարություններով, որոնք կարող են խաղաղ կարգավորման տեսանկյունից դրական մեկնաբանվել: Այդ մասին ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Թուրքիան «որոշակի դրական ազդակներ» է ուղարկում տարածաշրջանային խաղաղության համատեքստում:

 «Ես այլ ազդակներ չեմ նկատում, բացի էքսպանսիոնիստական ​​հռետորաբանությունից և «աղքատ երկիր» բնութագրումից: Թուրքիան Հայաստանին վերաբերվում է որպես պարտվող կողմի, այլ ոչ թե որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի»,-ասել է փորձագետը:

Հովհաննիսյանի խոսքով, դրա մասին են վկայում նաև Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները տարածաշրջանում հաղորդակցության արգելափակումների չեղարկման պատրվակով Հայաստանի Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար: Փորձագետը նշել է, որ  դրական ազդանշան կարող էր համարվել Թուրքիայի այն գործողությունը, որը «կզսպեր» Ադրբեջանին և թույլ չէր տա նրան փակել Գորիս-Կապան միջպետական ​​ճանապարհի հատվածները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular