ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինելու եկամտահարկի հետվերադարձի մասնակի չեղարկումից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության որոշմամբ՝ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։ Եկամտահարկի հետվերադարձի մասնակի չեղարկումը բացի այն, որ լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնեցնում պետությանը նաև մեծ վնաս է հասցնում շինարարությանն ու բիզնեսին։ Նախ կառավարությունը սկսեց խրախուսել երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ցանկությունը և մարդիկ սկսեցին համատարած շենքեր սարքել, երիտասարդ ընտանիքներին էլ առավել հարմար էր այդ եղանակով բնակարան ձեռք բերելը, հիմա դադարեցումը նշանակում է, որ Երևանում բազմաթիվ շենքեր, որոնք արդեն կառուցվել են, դուրս են մնալու ծրագրից, ինչը կարող է առաջացնել խնդիր վաճառքի հետ կապված։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք պետությունը իրավական որոշակի պարտավորություններ չի կրում իր ընդունած որոշումների և բիզնեսին հասցրած վնասի համար փաստաբանը պատասխանել է․ «Եթե հարցին նայենք տնտեսագիտորեն, ապա բնականաբար հետևանքներ առաջանում է։ Սակայն իրավական առումով շահառուների համար հետևանք կարող էր առաջանալ այն դեպքում, երբ համապատասխան արտոնությունը հետադարձ ուժ ունենար։ Ըստ էության, դա հետադարձ ուժ չունի, այսինքն որոշակի ժամկետից սկսած այդ եկամտահարկի վերադարձը Երևանում և որոշ հարակից տարածքներում դադարեցվում է։ Այս պարագայում եթե դա դիտարկենք իրավական տեսակետից, կարծում եմ, որ մենք ուղղակիորեն չենք կարող պետության առաջ որևէ խնդիր դնել, որովհետև կառուցապատողները, ովքեր կառուցել են այդ բնակարանները, ըստ էության, չեն կարող ապացուցել, որ բնակարանաշինությունը կապված է հենց այդ եկամտահարկի առաջացման կամ չեղարկման հետ։ Դա ժամանակին եղել է միայն խթանիչ գործիք, որով կառավարությունը խթանել է և բնակարանների ձեռքբերմանը և շինարարության ավելացմանը։ Հիմա եկամտահարկի մասնակի հետվերադարձի վերացումը չի կարող առիթ հանդիսանալ, որ որևէ կառուցապատող կառավարությանը ասի, որ գիտեք խթանման հույսով սարքել եմ բնակարանը և հիմա խնդիր կա վաճառքի հետ, օրենքով նման բան գոյություն չունի։ Կառուցապատողները բնակարանները կառուցում են, իսկ պետությունը մի ժամանակ խթանում էր, որ երիտասարդները գնեն այն, իսկ հիմա չի խթանում։ Սխալ է անում բայց որոշել է չխթանել և չի խթանում և որևէ իրավական հետևանք չկա այստեղ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular