ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե Հայաստանն է պատրաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ՝ օրվա իշխանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման․ «Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման: Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ ԱԽ քարտուղարը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի»:
 
Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Իրավապաշտպանն, անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց. «Քարտուղարը Հայաստանը շփոթում է օրվա իշխանության հետ. այդ նույնացումը կոպիտ սխալ է և շատ վատ հետևանքներ է ունենալու: Ոչ թե Հայաստանն է պատրաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ օրվա իշխանությունը, որը ոչ միայն պատրաստ է այդ գործընթացին, այլ ինձ թվում է՝ վաղուց է իր համաձայնությունը տվել: Մնացյալը շատ վատ իմիտացիա է, որով ուզում են ապացուցել, թե այս իշխանություններն իրենցից ինչ-որ սուբյեկտայնություն են ներկայացնում: Մինչդեռ այսօր պետք է հստակեցնենք՝ օրվա իշխանությունների պատճառով տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցում Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը»:
 
Անդրադառնալով այն հարցին, թե որո՞նք են դելիմիտացիայի և դեմարկացիայի համար անհրաժեշտ պայմանները՝ իրավապաշտպանը պատասխանեց. «Պայմանները հանրահայտ են. մենք առաջին պետությունը չենք, որ այս գործընթացներով ենք անցնում: Դրա մասին պետք է խոսվեր ոչ թե «գուգլներ»-ից հետո կամ Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի բնակվելու պահին, այլ նոյեմբերի 9-ին, երբ իրավունք չունենալով, այնուամենայնիվ, ստորագրեց տխրահռչակ եռակողմ համաձայնագիրը: Այդ ժամանակ պետք է լիներ կետ, պայմանավորվածություն առ այն, որ ստեղծվում է հանձնաժողով, որի մեջ կմտնեին շահագրգիռ կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության կողմ (ՄԱԿ-ի` արդեն բավականին հայտնի փորձագետները կարող էին խորհուրդ տալ, թե ինչ պայմաններով կարելի է ստեղծել միջազգային հանձնաժողով): Միայն այդ ժամանակ կարելի էր խոսել դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»:
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular