ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնակցում ենք ԵԺԿ համաժողովին. անհրաժեշտ է մեր մարտահրավերները պահել եվրոպական ինստիտուտների օրակարգում. Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մասնակցում ենք ԵԺԿ քաղաքական համաժողովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Անկախ այն փաստից, որ եվրոպական քաղաքական կյանքը այս պահին գերհագեցած է՝ անհրաժեշտ է մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, մեր հայրենիքի դեօկուպացիա, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների դատապարտում, արժանապատիվ խաղաղության հաստատում, Ցեղասպանության ճանաչում և մի շարք այլ հարցեր) պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում»,- նշել է պատգամավորը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular