ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդ­դի­մա­դիր ակ­տի­վիստ­նե­րի նկատ­մամբ ան­հա­տա­կան հսկո­ղու­թյուն է իրա­կա­նաց­վում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ մեկ անգամ արձանագրվել է, որ գործող իշխանությունները գնալով ավելի ու ավելի են «դողում» իրենց անվտանգության համար: Բացի նրանից, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովվում ծայրահեղության հասնող միջոցներով ու քանակով, նաև իշխանական ուժի պատգամավորների համար են որոշակի միջոցառումներ իրականացվում հատկապես կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո, երբ ՔՊ-ականները ծեծկռտուք կազմակերպեցին ու զոռ տվեցին ոտքերին և ձեռքերին: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունների հրահանգով այս օրերին խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում: Նրանց ամեն մի քայլը խոշորացույցի տակ է. իրավապահները, ինչպես նաև իշխանական թևի որոշ «կամավորներ», ուշադրությամբ հետևում են նրանց շարժին, հանդիպումներին: Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անվտանգության աշխատակիցների ներկայությամբ «դուխավորված» պատգամավորները անհանգստություն ունեն, որ ԱԺ շենքից դուրս հանկարծ կարող են իրենց նեղացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular