ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամիկոն Ասլանյանը՝ ակտիվ պայքարի մեջ. նա կհամագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընտրություններից առաջ՝ ակտիվ տեղական ինքակառավարման ընտրություններին ընդառաջ, քաղաքական ուժերը որոշակի քայլեր արդեն անում են: Յուրաքանչյուրը փորձում է հասկանալ՝ որ համայնքում ինչ կարող է անել ու ինչ շանսեր ունի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվ պայքարի մեջ է լինելու Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա, հնարավոր է, համագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ ու նրա ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվի: «Քանի դեռ ընտրությունների օրը հայտնի չէ, որեւէ հստակ բան չեմ կարող ասել, քննարկումների մեջ ենք: Բայց, այո, պարոն Քոքոբելյանի հետ մետրիմ հարաբերությունների մեջ ենք, ու չեմ բացառում, որ «Ազատ դեմոկրատների» հետ կարող եմ համագործակցել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մամիկոնյանը՝ հավելելով։ -Գործող քաղաքապետ եմ ու, ինչպես ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ ու պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»:

Խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ բավական թվով քվեներ էր ստացել Վանաձորում, դեռ որոշում չունի՝ այժմ ինչպես է մասնակցելու: Հայտնի է, որ կուսակցության առաջնորդ Մարուքյանի ծննդավայրը ԼՀԿ-ականների համար «ձայներ բերելու» առաջնային կետն է:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, ԼՀԿ-ն ասես խորը թմբիրի մեջ է: «Այս պահին քննարկում ենք մասնակցության հարցը, ձեւաչափը եւ թեկնածուին: Քանի դեռ ժամանակ կա, որոշում չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular