ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում իրենց հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

Հարցին, թե բանակցությունների ընթացքում ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը և արդյո՞ք հնարավոր է խաղաղություն թշնամու հետ քաղաքագետը պատասխանել է․ «Հայաստանն ունի հնարավորություն Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցություններում շահեկան դիրքերից հանդես գալու, բայց Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն օգտագործի այդ հնարավորությունը: Խաղաղության դարաշրջան չի լինելու. միակողմանի խաղաղություն չկա: Եթե Հայաստանն ունակ լինի որևէ տեղ փախչել այս տարածաշրջանից՝ միգուցե, բայց ո՞ւր ենք փախչելու՝ դեպի Արևմո՞ւտք, թե՞ Արևելք: Արևմուտքում մի թշնամին է, Արևելքում՝ մյուսը, որտե՞ղ ենք փախչելու: Իսկ միակողմանի չի ստացվելու. որպեսզի խաղաղություն լինի՝ պետք է միակողմանի, եռակողմանի լինի: Երկկողմանի գաղափարի մեջ առնվազն ունենք մեկ թշնամի, որն ասում է՝ Երևանն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սևանն էլ, եռակողմանի, քառակողմանի՝ տարբեր շահերի բախումներ են գալիս: Գուցե Ադրբեջանն էլ է ցանկանում խաղաղություն, բայց իր նկարագրած խաղաղությունը՝ երբ բոլոր հայերը գերեզմանում են, այդ ժամանակ իրենց համար խաղաղ է: Գերեզմանում էլ է խաղաղություն լինում, իսկ ինձ համար խաղաղությունը հաղթանակած խաղաղությունն է, այլ պարագայում պետք է փախչել: Ես Հայաստանում փախչելու ձևը գիտեի, դա էլ արդեն չգիտեմ: Այլ պարագայում խաղաղություն չի լինելու, դա մեծագույն մանիպուլյացիան է, որն այսօր անում ենք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular