ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության նոր ծրագրում ես հեղափոխական ծրագիր չեմ տեսել Հայաստանի կյանքի որակը փոփոխելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականության հարցը: Գիտենք, որ Ալեն Սիմոնյանի ընտրությունից հետո ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ ընտրությունը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ և դիմեցին ՍԴ: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
 
Հարցին, թե արդյոք ՍԴ-ն որոշակի վերաբերմունք ունի այդ հարցի շուրջ փաստաբանն ասել է․ «Եթե ՍԴ-ն վարույթ է ընդունել, դա դեռ չի նշանակում, որ որևէ դիմումի վերաբերյալ որևէ դատական ատյան ունի որոշակի կանխորոշված վերաբերմունք կամ համոզմունք: Դա հենց ՍԴ պարտականությունների մեջ է մտնում, որ երբ օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվում ՍԴ, և եթե այն համապատասխանում է վավերապայմաններին, բնականաբար պետք է վարույթ ընդունվի: Անկեղծ ասած` ես խորամուխ չեմ եղել այդ ընթացակարգերին, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքին, ենթադրում եմ, որ բացակա պատգամավորների մասին է խոսքը: Ես չգիտեմ, թե դիմումի հիմքում ինչն է դրվել, ինչ իրավական հիմքեր ու հիմնավորումներ են դրել բողոքաբերները և ինչ են ակնկալում, արդյոք իրենց ներկայացրած դիմումը հիմնավոր է, թե ոչ: Կտեսնենք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, ըստ այդմ հնարավորություն կունենանք դիրքորոշում արտահայտել»։
 
Անդրադառնալով այն հարցին` թե արդյո՞ք նոր արդարադատության նախարարի նշանակումը ինչ-որ հույս ներշնչում է, որ լինելու են փոփոխություններ դատական համակարգում փաստաբանը ասաց․ «Եթե շատ կարճ ասեմ, ապա իշխող քաղաքական ուժը իրեն համարում է հեղափոխական թիմ, բայց կառավարության նոր ծրագրում ես հեղափոխական ծրագիր չեմ տեսել Հայաստանի կյանքի որակը փոփոխելու համար: Հիմա ես չգիտեմ, թե նոր նախարարը ինչ առանձնահատկություններով կտարբերվի, կապրենք կտեսնենք, բայց ես կառավարության ծրագրում չեմ տեսել այնպիսի դրույթներ, որոնց իրագործումը հնարավորություն կտա արձանագրել, որ մեր դատաիրավական համակարգում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Ավելին, ինչքան ես հասկանում եմ, առաջիկայում մենք գործ ենք ունենալու սահմանադրական փոփոխությունների, այդ թվում նաև դատական բաղադրիչում փոփոխությունների հետ: Հիմա կտեսնենք, թե ինչ փոփոխություններ են լինելու, ինչով են հիմնավորելու և ինչին են միտված լինելու այդ փոփոխությունները: Ամենակարևոր հարցը հետևյալն է. այդ փոփոխությունների արդյունքում մենք ինչ ենք ստանալու: Այդ փոփոխությունների արդյունավետությունը որքանով է տեսանելի, շոշափելի լինելու: Չափելի ծրագիր է պետք, որն իրենք պետք է ցույց տան»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular