ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանների ճշգրտումը դժվար թե շահավետ լինի մեզ համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՊՆ նախարարն ու Արտգործնախարարը վերջերս Ռուսաստանի Դաշնությունում էին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված նրանց այցը քաղաքագետը ասել է, որ Արցախի շուրջ ինչ-որ նոր զարգացումներով են պայմանավորված և պետք է սպասել նոր զարգացումների: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ բնույթի զարգացումների մասին է խոսքը քաղաքագետն ասել է․ «Դժվարանում եմ ասել, թե դրանք կարող են շահավետ լինել Հայաստանի համար, որովհետև այսօր մեր շահերի հաշվին սպասարկվում են կոնկրետ պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Ենթադրում եմ, որ այդ զարգացումը կապված է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ, որովհետև իշխանության ներկայացուցիչները հաճախ են այդ մասին վերջերս խոսում: Իսկ այս պայմաններում սահմանների ճշգրտումը դժվար թե շահավետ լինի մեզ համար: Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները մեկնում են Մոսկվա, այնտեղից ստանան հրահանգներն ու այստեղ իրականացնեն դրանք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular