ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ նախագահը հանձնարարել է 20%-ով բարձրացնել աշխատավարձերն ու սոցիալական վճարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին դրամական աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որն արդեն գտնվում է վերջնականացման փուլում։

«Համապարփակ քննարկումների արդյունքում նաև որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ Արայիկ Հարությունյանն, առաջին հերթին, հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին արդեն 2022 թվականի հունվարի 1-ից վերանայել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը՝ միջինը քսան տոկոսով բարձրացնելով դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular