ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի հայտնի 8-րդ կետը, դեռևս մնում է չկատարված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։

«Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել է Փաշինյանը։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Հարցին, թե որքանո՞վ է դա իրատեսական քայլ ադրբեջանագետը պատասխանել է․ «Երկու օր առաջ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում: Դրա վերաբերյալ նաև համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ մամլո խոսնակը՝ գնահատելով դրանք «որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն»: Թեև վերջերս հաճախ է խոսվում դրական ազդակների առկայության մասին, սակայն գործողություններն ու հնչող հայտարարությունները այնքան էլ լավատեսության հիմք չեն տալիս: Ուստի ենթադրում եմ, որ կան գործընթացներ, որոնք հանրային չեն: Դրա մասին փաստում են վերջին հայտարարությունները: Հասկանալի է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, և դրան ուղղված գործողությունները մեկնարկել են, այդուհանդերձ, նույն եռակողմ հայտարարության մեջ կան հրատապ նշանակության այլ կետեր, օրինակ՝ հայտնի 8-րդ կետը, որը դեռևս մնում է չկատարված: Ավելին, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին այսօր հերթական անգամ փաստերով խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր եղել են նաև նախորդիվ, հայ-թուրքական հարաբերությունները բարդ են և բազմաշերտ, դրանք միայն սահմանի բացել-չբացելու խնդրով չեն սահմանափակվում: Հույս ունեմ, որ հնարավոր բոլոր ռիսկերը հաշվարկվում են համապատասխան գերատեսչություններում, և մենք գործ չենք ունենա Թուրքիայի կողմից առաջ քաշվող նոր նախապայմանների փաթեթի հետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular