ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջեյմի Լի Քերթիսը Վենետիկի փառատոնի ընթացքում «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանացել

ՄՇԱԿՈՒՅԹ

Դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը Վենետիկի 78-րդ փառատոնի ընթացքում «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանացել կինեմատոգրաֆիայի ոլորտում հաջողությունների համար։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի։ «Ցանկացած այլ ժամանակ ես պահին թույլ կտայի կլանել ինձ, բայց ինձ խնդրել են ինչ-որ բան գրել, այդ պատճառով սկսում եմ խոսքս։ Շատ զգացված եմ։ Իմ սիրտն այսօր ձեզ հետ է։ Շնորհակալ եմ փառատոնին այս մրցանակի համար»,- նշել է Քերթիսը։

Դերասանուհին հիշել է իր ծնողներին՝ դերասան Թոնի Քերթիսին եւ դերասանուհի Ջանեթ Լիին՝ նշելով, որ նրանք շատ հպարտ կլինեին իրեն այս բեմում տեսնել՝ այդ պատվավոր մրցանակը ձեռքին։ «Ես զգում եմ, որ այսօր ինձ պարգեւատրելով՝ դուք պարգեւատրում եք նաեւ նրանց»,- ասել է նա։

Քերթիսը շնորհակալական խոսքեր է ուղղել նաեւ ռեժիսոր Ջոն Կարպենտերին եւ սցենարիս Դեբրա Հիլին․ հենց նրանց «Հելոուին» ժապավենի թողարկումից հետո է դերասանուհու կարիերան բարձրունքներ գրանցել, ինչպես նաեւ բոլորին, ում հետ բախտ է վիճակվել աշխատել։

«Ես պաշտում եմ աշխատանքս, նկարահանման թիմին սիրում են սեփական ընտանիքիս նման։ Ես սիրում եմ այս մարդկանց, որոնք հավաքվում են՝ կինո նկարահանելու համար, սիրում են հրապարակում գտնվող յուրաքանչյուրին, քանի որ առանց նրանց հնարավոր չէ ֆիլմ ստեղծել։ Ինձ շատ է հուզում այդ ստեղծագորկան փոխգործակցությունը։ Իմ դերասական կյանքում ամենակարեւոր պահը հանդիպումն է թիմի հետ։ Հենց դա եմ զգացել առաջին անգամ, երբ հայտնվել եմ նկարահանման հրապարակում»,- նախքան արարողությունը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է դերասանուհին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular