ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության թելեգրամյան ալիքի հաղորդագրությունը:

Սեպետմբերի 6-ին գազամուղի օպերատոր Nord Stream 2 AG ընկերությունը տեղեկացրել էր Բալթիկ ծովում վերջին խողովակի միակցման աշխատանքների մասին: Սեպտեմբերի 8-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գազատարով առաջին մատակարարումներն արդեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Գազատարի նախագծի համաձայն՝ Բալթիկ ծովի հատակով երկու գիծ է գնում դեպի Գերմանիա: Գազատարի երկարությունը կազմում է 1234 կմ, որով տարեկան 55 մլլրդ խորանարդ մետր գազ կարող է անցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular