ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում 19 մարդ է զոհվել ոստիկանության ու աղանդավորների ընդհարումների ժամանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի հյուսիս- արևմուտքում՝ Ութթար Փրադեշ նաահանգում ընդհարումների հետեւանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում ոստիկաններ:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ոստիկանությունը փորձում էր ազատել այն տարածքը, որը վերջին երկու տարիներին իրենց վերահսկողության տակ էին պահում կրոնական խմբերից մեկի անդամները:

Դրա հետեւանքով ոստիկանության ու տարածքն ապօրինի զավթողների միջեւ բախումներ են սկսվել, ոստիկանների վրա սկսել են քարեր նետել, իսկ նրանք էլ ի պատասխան կրակ են բացել ու արցունքաբեռ գազ կիրառել: Սոցցանցերում արված հրապարակումներում Սվադխին Բխարաթա Վիդխիկ Սատյագրայի հետնորդներն իրենց անվանում են քաղաքական ու սոցիալական հեղափոխականներ:

Ապօրինաբար զավթելով հողը, նրանք պահանջել են չեղարկել նախագահի ու վարչապետի ընտրությունները, նվազեցնել դիզելային վառելիքի ու բենզինի գները, հայտնում է New Indian Express-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular