ՌԴ-ն այսօրվանից վերացրել է Թուրքիայից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ ՌԴ-ն վերացրել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haberler-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները դադարում են գործել սեպտեմբերի 10-ից:
Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ՌԴ ներկրման սահմանափակումները գործում էին 2020 թվականի դեկտեմբերից։