ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» հերսոտում է «Արցախ» բառից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում իշխող խմբակցությունը հերսոտում է «Արցախ» բառից և հանձնաժողովների անվանումներում դրա կիրառումից։ Հիշեցնենք, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստերում իշխանությունը մերժեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկից, երեկ էլ փաստացի մերժեց ընդդիմության մեկ այլ առաջարկը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին, որով ընդդիմադիրները առաջարկում էին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանման մեջ ավելացնել Արցախի հարցը և վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը: 4 կողմ, 7 ձեռնապահ: Իշխանականները ձեռնպահ քվեարկեցին։

Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները երկար ու ձիգ ելույթներ էին ունենում հանձնաժողովի նիստում՝ փորձելով համոզել, թե հանձնաժողովի անվանափոխությունը ոչինչ չի տա Արցախին։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները պարզաբանել էին, թե Արցախի անվան ամրագրումը կարևոր է՝ Արցախի հարցը արծարծելու առումով։ Իշխանական պատգամավորներն էլ հակադարձում էին, թե առաջարկը զուտ նպատակ ունի ներքաղաքական լարում մտցնել։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ստիպված էր արձանագրել․ «Մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառը արտասանելուց, մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց, մենք վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի արդեն երկրորդ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել»։

Իշխանականներին այս արդարացի դիտարկումը բոլորովին չէր հուզում, նրանք ամեն բան արեցին, որ Արցախի անունը չամրագրվի հանձնաժողովում։ Իսկ այս դեպքում ձեռնպահ քվեարկելը որևէ կերպ չի մեղմում փաշինյանական թիմի մեղքը։

Գագիկ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular