ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի․ փոխարինման պատճառը չեն բարեհաճում ասել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախը Պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի։ Օրեր շարունակ շրջանառվող լուրը վերջապես հաստատվեց, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Նույն օրը Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Կամո Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Ընդհանրապես, Հայաստանում և Արցախում վատ ավանդույթ է ձեավորվել, որ պաշտոնյաներին ազատում են զբաղեցրած պաշտոններից, և չեն էլ բարեհաճում հանրությանը տեղեկացնել ազատման պատճառների մասին։ «Իր դիմումի համաձայն» աղքատիկ մի պարզաբանում են տալիս, իսկ քաղաքացիների շրջանում հազար ու մի տեղեկություններ են շրջանառվում։ 

Այս դեպքում առավել քան տարօրինակ է։ Չէ՞ որ ազատվում է մարդ, ով ի պաշտոնե կոչված էր ապահովելու Արցախի անվտանգությունը, բանակի վերականգնումը։ Եվ նրա ազատումը, այն էլ՝ առանց պատճառաբանության, ավելի է սրելու արցախցիների նյարդերը։

«Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինված ուժերի վրա դրվող նոր խնդիրների տրամաբանության մեջ։ Սա, իհարկե, այն պարագայում, եթե այս փոփոխությունը իռացիոնալ դաշտում չէ։ Ի՞նչը չէր կարող անել պաշտոնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը։ Նաև անհրաժեշտ է հասկանալ, թե ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հեռացավ Միքայել Արզումանյանը՝ պաշտոնական առաջընթացի՞, թե՞ անբավարար արդյունքների համար։ Միգուցե ուղղակի հոգնել էր և նպատակահարմար չհամարեց իր հետագա ծառայությունը։ Այսպիսի ծանր փուլերում անհատների դերը կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է դրված Արցախի պաշտպանության բանակի առաջ, ինչ ձևով է ապահովելու խնդիրների կատարումը և միայն այս համատեքստում գնահատել ՊԲ նոր հրամանատարի հնարավորությունները և նախորդի ազատումը»,- նշել է ԱԺ պատգամավոր, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Սամվել Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular