ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ-երի առաջադրումները ուշագրավ պատկեր են կազմել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան ավարտվեց վերնաժամկետը, երբ կուսակցությունները կարող էին փաստաթղթերն ու ընտրական ցուցակները ներկայացնել ընտրատարածքային հանձնաժողովներ՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ տասնյակ քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական, «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Կոմունիստական, «Արժանապատիվ ուղի», Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Գյումրին կռնա՜», «Հայրաքաղաք» և «Թասիբով» դաշինքները։

Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր», Կոմունիստական կուսակցությունները և «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Տաթև համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են Ազատական, «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Ուշագրավ է, որ բացի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բոլոր համայնքներում ընտրական ցուցակներ է ներկայացրել նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թիկունքում ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանն է։

1or.am-ն արդեն գրել է, որ այդ կուսակցության ղեկավարները՝ սոցապ նախկին նախարարներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը շրջում են մարզերում և «վերբովկա» անում ԼՀԿ մրցունակ անդամներին կամ այս իշխանությունից դժգոհ հեղափոխականներին։ Ռուսաստանցի օլիգարխ «Օստապ Բենդերը», թերևս, լուրջ է տրամադրված՝ սեփական քաղաքական նկրտումները Հայաստանի քաղաքացիների հաշվին իրացնելու հարցում։

Լևոն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular