ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոտանի ճանապարհին ադրբեջանցիների ապօրինությունները դատապարտել է միայն ՄԻՊ-ը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միակ պաշտոնյան է այս երկրում, որ արձագանքել է օրեր շարունակ ադրբեջանցիների իրականացրած ապօրինություններին։ Մինչդեռ Հայաստանի իշխանության մյուս մարմինները որևէ կերպ չեն համարձակում պաշտպանել Հայաստանի և ՀՀ քաղաքացու շահը։ Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել, որի մանրամասները ներկայացնելու է միջազգային կառույցներին։ Արման Թաթոյանն արձանագրել է, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական, ակնհայտ հանցավոր արարքների պատճառով էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները:

«Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները և որոնց անմիջական հարևանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ»,- նշել է Թաթոյանն ու հավելել, թե ադրբեջանական որևէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է, քանի որ տեղի է ունեցել ՀՀ-ին ուղղված պատերազմի սպառնալիքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացուն՝ նշված գույքի օրինական սեփականտիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքի ներքո ու առանց հատուցման՝ նրա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:

«Այսպիսով, ադրբեջանական զինված ծառայողների նշված բոլոր արարքները, այդ թվում՝ կապված ոստիկանական հենակետի հետ, առաջացնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Դրանք բնույթով քրեորեն պատժելի են և զուրկ են որևէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով: Պետք է հաշվի առնել նաև, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա»,- նշել է նա:

Իհարկե, այս ապօրինությունների մասին հրաշալի գիտեն նաև Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, սակայն «պողպատե մանդատը» ադրբեջանցիների դեմ գործածելու համար տարրական «դուխ» է պետք, որը ակնհայտորեն բացակայում է նրանց մոտ։

Մինաս Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular