Առեղծվածային դեպք Երևանում. ոստիկանության կապիտան է մահացել. shamshyan.com
ԻՐԱՎՈՒՆՔSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն:
Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է. «Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել: