ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի ոլորտի մասնագետների հետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված դասընթացի շնորհիվ:

GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Հետաքրքրվածները դասընթացին մասնակցելու հայտը կարող են լրացնել այստեղ՝  կցելով Ձեր CV-ն և երկու մասնագիտական հոդված։

Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular