Դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 3 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 487.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.78 դրամ (նվազել է 3.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 673.33 դրամ (նվազել է 6.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 369.51 դրամ, ոսկի՝ 28,069.83 դրամ, պլատին՝ 14,890.2 դրամ: