Ալեն Սիմոնյանը՝ գերիների խոշտանգումը «հնարված» համարելու իր հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իր հայտարարությամբ չի հերքել գերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի հայտարարությունը։
«Նիստը վարողը ճիշտ չի համարում, որ ուղիղ եթերով հնչեցնենք այն ամենը, ինչ հնչեցրիք։ Այդ տղամարդիկ ապրելու են ՀՀ–ում և տեսարանները, որ Դուք ներկայացրիք` ոնց եք պատկերացնում ուղիղ եթերով ասենք»,- դիմելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ ասաց նա:
Սիմոնյանը հավելեց, որ ինքը ոչ թե հերքել է, այլ ուզել է ասել, որ նման տեսարաների մասին խոսելիս պետք է հաշվի նստել ծնողների, գերիների և հանրության հույզերի հետ։