ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ձեռնոց է նետում Իրանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, իրանցի վարորդներն իբր անօրինական մտել են Ադրբեջանի տարածք։

«Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ»,- ասել է Ադրբեջանի ԳՆ աղբյուրը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ոստիկաններն արդեն 5-րդ օրն է՝ կանգնեցնում են Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով երթևեկող բեռնատարներին, ստուգումներ իրականացնում, կաշառք պահանջում, իսկ հայկական կողմը լալկվել և չի կարողանում հստակ պահանջներ ձևակերպել։ Ադրբեջանի լկտիությունն արդեն դուրս է եկել զուտ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստից․ ըստ էության, Ալիևի վարչախումբը սրում է հարաբերությունները Իրանի հետ, իհարկե՝ ոչ առանց Թուրքիայի գիտության և թողտվության։ Իրանական կողմից առայժմ միայն լսվում են հայտարարություններ՝ Ադրբեջանի հետ բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ։ Բնակաբար, Իրանը փորձում է պաշտպանել իր շահերը, հաստատպես մենակ չի թողնի իր քաղաքացիներին, ի վերջո ինչ-որ ընդհանուր հայտարարի կհանգեն, և դա կլինի, անշուշտ Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական շահերի հաշվին։

Սարգիս Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular