Նա ներկում է մազերը, կրում դեմքի դիմակներ, որ երիտասա՞րդ երևա. Ալեքսանդր Բաբասյանի նոր հակումները .լուսանկարներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանում ոչ մի բանի միջինը չկա, կա՛մ մի ծայրահեղությունն է, կա՛մ մյուս: Վերջապես դուրս ենք գալիս քյարթուիզմի դարաշրջանից ու էլ ամեն քայլափոխի չենք հանդիպում սպիտակ նիվայով, սև շորերով ու ճկույթի երկար եղունգով տղամարդկանց: Ազատվեցինք այս ամենից ու ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ աղջիկներից շատ իրենց խնամքով զբաղվող քնքուշ տղամարդիկ, գրում է ԿրիԾիկ-ը:
Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել էի Ալեքսանդր Բաբասյանի՝ դեմքի դիմակով լուսանկարին: Էլի եմ կրկնում, դեմ չեմ, որ տղամարդիկ խնամված լինեն, հետևեն իրենց արտաքինին ու հիգիենային, բայց կարիք չկա դա նկարել ու դեռատի ֆեշըն բլոգերի նման պուպսիկ մեկնաբանություններով տարածել համացանցում: Վերջապես տղամա՞րդ եք, թե՞ կոսմետիկա գովազդող օրիորդ:
Ներկայումս դերասան Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է «Կայարան» սերիալում: Նայում եմ՝ 34-ամյա դերասանը սերիալում ունի մուգ գույնի մազեր: Բայց, եթե ինձ չի դավաճանում հիշողությունս, մի քանի ամիս առաջ Բաբասյանի մազերը սպիտակ էին: Ի՞նչ է, դերասանը որոշել է ավելի երիտասա՞րդ երևալ, թե՞ դա էլ իր սիրած խնամքի միջոցների մի մասը կազմում…